Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը չի բխում երկրի ազգային շահերից և հայ ժողովրդի շահերից, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության հարցին նա պատասխանել է Վիետնամ կատարած այցի արդյունքներն ամփոփելիս՝ լրագրողների հետ զրույցում։

Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը չի ազդի միության կայունության վրա։ Միությունն ապացուցել է, որ իր շրջանակում համագործակցությունն արդյունավետ է և փոխշահավետ, իսկ այլ պետությունների հետաքրքրությունը դրա հետ համագործակցության նկատմամբ շարունակ աճում է։