Հայաստանի Անկախության օրը․ Պուտինի և Լուկաշենկոյի շնորհավորանքները, Լավրովը՝ երկխոսության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես շնորհավորել է Հայաստանին՝ մաղթելով կայունություն։
Ինչպես նշել է Լուկաշենկոն, Մինսկն ու Երևանը կապված են պատմության ընդհանուր էջերով և քաղաքացիների միջև անկեղծ համակրանքով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Իր շնորհավորանքում նա հայտարարել է, որ Մոսկվայի և Երևանի համակողմանի փոխգործակցությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։