Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին առաջարկել է հավասար մակերեսով տարածքներ փոխանակել՝ Ադրբեջանի հետ սահմանին անկլավների և էքսկլավների հարցը լուծելու համար, հայտնում է PAN-ը։ Այս առաջարկը նա կապել է երկրների միջև խաղաղության հասնելու հետ։
Փաշինյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի ոչ մի կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Վարչապետն ընդգծել է, որ նման փոխանակումից հետո Հայաստանի տարածքը պետք է կազմի առնվազն 29 743 քառակուսի կիլոմետր։