ՈՉ ԵՒՍ Է  ԱՆՈՒԱՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԸ

26 Սեպտեմբեր 2013-ին մահացաւ հայ անուանի դերասան, ՀՀ ժողովրդական արթիսթ Սօս Սարգսեանը:


Երկար ժամանակէ ի վեր Սօս Սարգսեանի մօտ առողջական խնդիրներ յառաջացած էին, որոնք արտայայտուեցան թոքերու անբաւարարուածութեան տեսքով: Վարպետը բազմիցս հիւանդանոց փոխադրուած էր, ուր որոշ ժամանակ բուժուելէ ետք ապաքինման շրջանը կը բոլորէր իր բնակարանին մէջ բժիշկներու հսկողութեան տակ էր:


Սօս Սարգսեան ծնած էր 24 Հոկտեմբեր 1929-ին Ստեփանաւան քաղաքին մէջ:


- 1948-ին տեղափոխուած է Երեւան` աշխատելով Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնէն ներս իբրեւ դերասան:


- 1954- ին աւարտած է Երեւանի գեղարուեստաթատերական հիմնարկի դերասանական բաժանմունքը:


- 1954-1991 եղած է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմիական թատրոնի դերասան:


- 1991-ին հիմնադրած է համազգային թատրոնը:


- 1997-2006 եղած է ՙԵրեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՚-ի ղեկավար, 2006-էն` ինստիտուտի կառավարման խորհուրդի նախագահը:


- 2009-ին ընտրուած է ՀՀ հանրային խորհուրդի անդամ:


Նկարահանուած է քառասունէ աւելի գեղարուեստական ֆիլմերու մէջ, ինչպէս` ՙՆուագախմբի տղաները՚‚ ՙԵռանկիւնի՚‚ ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙՆահապետ՚‚ ՙԽաթապալա՚, ՙՁորի Միրօ՚, ՙՍօլիարիս՚, Հայաստանի եւ ԽՍՀՄ միւս տարածքի մէջ նկարահանուած է բազմաթիւ այլ ֆիլմերու մէջ:


Ռուսաստանցի բեմադրիչներու կողմէն նկարահանուած ֆիլմերուն մէջ առաւել յայտնի են իր խաղցած Գիբարեանի (Տարկովսքու ՙՍօլէարիս՚), թափառիկ արթիսթի (Վ.Բորտկոյի ՙԱռանց ընտանիքի՚), Ֆէոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի ՙՄիխայլոյ Լոմոնոսով՚) դերերը: