23 տարի առաջ այս օրերին Պաքւում սկիզբ առաւ 20րդ դարում Պաքւում հայերի հանդէպ տեղի ունեցած երրորդ ցեղասպանութիւնը:
1990թ. Յունուարի 13-19 Պաքւում տեղի ունեցաւ հայ բնակչութեան երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելութեան համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկուեց բռնութիւնների, կոտորածի ու վտարուեց քաղաքից:
Դեռ 1988-1989թթ. ընթացքում ազրպէյճանական բոլոր լրատըւամիջոցները` յատկապէս հեռուստատեսութիւնը, հեղեղուած էին հակահայկական քարոզչութեամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ազրպէյճանի մայրաքաղաքում հայ բնակչութեան ջարդերի համար: Ազրպէյճանի ՙԺողովրդական Ճակատը՚ (ԱԺՃ), որտեղ տիրապետող էր դարձել արմատական թեւը, բացէ իբաց կոչ էր անում վտարել քաղաքի հայերին եւ զբաղեցնել նրանց բնակարանները: Ամբողջ 1989թ. ընթացքում Պաքուի հայ բնակիչները վախենում էին քաղաք դուրս գալ, քանի որ ազգութեամբ հայ քաղաքացիները յարձակումների« ծեծի եւ թալանի էին ենթարկւում ինչպէս քաղաքային երթեւեկութեան միջոցներու, այնպէս էլ փողոցներում: 1989թ. ընթացքում Բաքւում գրանցուեցին բազմաթիւ հայերի սպանութիւններ: Յաճախակի էին դարձել նաեւ բնակարանների թալանի եւ բնակիչների վտարումների դէպքերը: Ազգային պատկանելութեան համար Պաքուի հայերից շատերին անհիմն կերպով ազատում էին աշխատանքից:
1990թ. յունուարեան ջարդերն ու բռնութիւնները Պաքւում աւելի վաղ էին նախապատրաստուել: Աշխատանքները տարւել էին մի քանի ուղղութիւններով: Մասնաւորապէս լայնամասշտապ հակահայկական քարոզչութիւն էր ծաւալուել լրատուամիջոցներում, որի նախաձեռնողն ու ուղղորդողը ազրպէյճանական մտաւորականութիւնն էր: Ելոյթ ունենալով հեռուստատեսութեամբ ռատիոյով« մտաւորականներից շատերը շեշտում էին, որ հայերը զբաղեցնում են ամենակարեւոր պաշտօնները եւ քաղաքի լաւագոյն բնակարանները: Ջարդերի իրականցման յաջորդ կարեւոր փուլը բնակշահագործման աշխատակիցների, միլիցիայի ¥ոստիկանութեան¤ եւ շտապօգնութեան ծառայութիւնների համակարգումն էր: Բնակշահագործման աշխատակիցները ճշդում եւ յստակեցնում էին քաղաքում գրանցում ունեցող հայերի առկայութիւնը պարէնային կտրօնների ցուցակներով: Կազմուել էր քաղաքի քարտէզը իր բոլոր մանրամասներով` բաժանուած շրջանների եւ թաղամասերի, որոնց վրայ նշուած էին հայերով խիտ բնակեցուած հատւածները: Նախօրօք կազմուել էին նաեւ հայ բնակիչներին պատկանող տների ցուցակները եւ բնակարնների հասցէները: Ջարդարարներին աջակցում էին նաեւ իրաւապահ մարմինները` ապահովելով նրանց անպատժելիութիւնը: Իրենց հերթին շտապօգնութեան բժիշկները, կեղծ բժշկական վկայականներ էին տալիս, որոնց համաձայն հայերի մահը սրտանօթային խանգարումների հետեւանք էր, այլ ոչ թէ բռնութիւնների:
1990թ. Յունուարի 13ին հայերի ջարդերը Պաքւում ընդունեցին համատարած բնոյթ: Բռնութիւնների սկսուելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, մասնաւորապէս Լենինի հրապարակում այդ օրը հաւաքուել էր 70-100 հազար մարդ, որոնք պահանջում էին իշխանութիւնների հեռացում եւ հաշուեյարդար հայերի նկատմամբ: Այս ամէնը տեղի էր ունենում ԽՍՀՄ եւ Ազրպէյճանի ղեկավարութիւնների իմացութեան եւ թողտուութեան պայմաններում: Յունուարի 13ի հանրահաւաքից յետոյ ամբոխը խմբերի բաժանուած, ԱԺՃի ակտիւիստների ¥գործունեաներու¤ ղեկավարութեամբ տուն առ տուն սկսում է քաղաքը ՙմաքրել՚ հայերից: Փախստականները վկայում էին, որ գոյութիւն է ունեցել բռնութիւնների իրականացման յստակ սխեմա ¥ծրագրացուցան¤. ջարդարարների մի խումբ` նախանշուած հասցէներով ներխուժելով հայերի բնակարաններª սկսկել էր ծեծ ու բռնարարաքներ: Գոյութիւն ունեն բացառիկ դաժանութեամբ իրականացուած գազանութիւնների սպանութիւնների մասին բազմաթիւ վկայութիւններ. Հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպաննել երկաթէ ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Դրան հետեւել է ԱԺՃի անդամների այցը բնակարանի համար այսպէս կոչուած ՙօրէնքով ձեւակերպուած՚ փաստաթղթերով: Ջարդարարները բնակարանի հայ սեփականատիրոջը առաջարկում էին կեանքը փրկելու համար անմիջապէս մեկնել նաւահանգիստ: Ականատեսները վկայում են, որ հէնց հայ բնակչին տանից դուրս էին հանում, անմիջապէս յայտնւում էր նոր տան տէրը` տան պաշտօնական օրտերը ¥հրաման¤ ձեռքին: Հայերին միայն թոյլ էին տալիս վերցնել այնքան իր, որքան կարող էին տանել, մնացած գոյքը, տան փաստաթղթերը, արժէքաւոր իրերը, անգամ խնայդրամարկղի գրքոյկները առգրաւուում էին:
1990թ. Պաքուի ողբերգական դէպքերի ժամանակ փողոցներում, աշխատատեղերում, տներում, հասարակական տրանսպորտում ծեծի էին ենթարկուել եւ մարմնական ծանր վնասուածքներ ստացել հարիւրաւոր պաքուեցի հայեր: Բռնագաղթուածների մեծ մասը տարեցներ էին, որոնցից շատերը չդիմանալով դաժան ծեծին, նուաստացմանը եւ հոգեկան մեծ ցնցումներին մահացան ճանապարհին կամ տեղ հասնելուն պէս` հիւանդանոցներում: Լաստանաւով Թուրքմէնական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաք հասած փախստականները ինքնաթիռներով տեղափոխւեցին Երեւան: Այդ փախստականները հիմնականում տարեց մարդիկ էին` ծեծուած եւ վիրակապերով: Հայերի դէմ բռնութիւնների եւ ջարդերի ալիքն այնուհետեւ տարածուեց Պաքուի ռուս բնակչութեան` մասնաւորապէս զինուորականների ընտանիքների դէմ, որոնց շրջանում եւս եղան զոհեր ու բազմաթիւ վիրաւորներ:
1990թ. Յունուարի 13-20ը Պաքուն ամբողջովին ջարդարարների ձեռքում էր, որոնք միլիցիայի եւ ներքին զօրքերի աչքի առաջ սարսափելի բռնութիւններ էին գործում: ԽՍՀՄ ղեկավարութիւնը չէր խառնւում այս դէպքերին, չնայած քաղաքում կային բաւարար թուով զինուորական ստորաբաժանումներ եւ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքեր, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել: Իրավիճակի ծանրութիւնը ենթադրում էր պարետային ժամ, որի ընթացքում ներքին զօրքերը կարգ ու կանոն կը հաստատէին, սակայն կենտրոնական իշխանութիւնները յապաղում էին: Սպանութիւնները եւ թալանը շարունակւեցին ընդհուպ մինչեւ Յունուարի 20ը, երբ խորհրդային զօրքերը կարգուկանոնը ՙվերականգնելու՚ պատրուակով մտան քաղաք: Խորհրդային իշխանութիւնը Բաքւում փրկելու համար, Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց քաղաքում արտակարգ դրութիւն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարեց ԽՍՀՄ ԶՈՒ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Լեպետը: Զօրքերի մուտքը ուղեկցուեց դիմադրութեամբ, որին զոհ գնացին շուրջ 150 ազրպէյճանցիներ` ինչպէս նաեւ զինուորներ եւ պատահական անձինք:
Պաքւում կազմակերպուած հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիւը դեռեւս պարզուած չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիւը 400ից անցնում է: Պաքւում տեղի ունեցած իրադարձութիւնների հետազօտումը դժուարանում է նաեւ փախստականների` նախկին ԽՍՀՄի տարածքում ցրուածութեան եւ բոլոր տուժածների հարցման դժուարութեան պատճառով: Բռնութիւնների արդիւնքում Պաքուն ամբողջովին հայաթափուեց: Բացառութիւն են կազմում խառն ամուսնութիւնների մէջ գտնուողները, որոնց թիւը կազմում է մի քանի հարիւր մարդ:
Պաքւում փաստօրէն կրկնուեց 1988թ. Փետրուարին Սումկաիթում տեղի ունեցած բռնութիւնների սցենարը ¥բնագիր¤. բազմամարդ հանրահաւաքներ, ատելութեան քարոզչութիւն, Հայաստանից ներգաղթած ադրբեջանցիների օգտագործում, բնակարանների նախօրօք ընտրութիւն եւ թիրախաւորում, իրաւապահ մարմինների անգործութիւն, ինչպէս նաեւ գազանային գործողութիւններ անօգնական ծերերի, կանանց եւ երեխաների նկատմամբ: Սակայն Պաքւում տեղի ունեցածի մասշտապները անհամեմատ մեծ էին:
Եւրոպական եւ ամերիկեան մի շարք լրատուամիջոցներ անդրադարձան Պաքւում տեղի ունեցած կոտորածներին: Յունուարի 18ին մի խումբ սենատորներ ¥ծերակուտական¤ համատեղ նամակ յղեցին Մ. Գորբաչովին, որում անհանգստութիւն էին արտայայտում Պաքւում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցութեամբ:
1990թ. Մարտի 29ին կայացել է ԽՍՀՄ ԳԽ փակ նիստ` Պաքւում կատարուած դէպքերի առնչութեամբ: Ազրպէյճանի պատւիրակութիւնը պահանջեց ստեղծել յանձնաժողով` զօրքը Պաքու մտցնելու եւ նրա գործողութիւնները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման` ԽՍՀՄ ղեկավարութիւնը պաշտպանութեան նախարար Դ. Եազովը, ներքին գործերի նախարար Վ. Բակատինը, Պետանվտանգութեան կոմիտէի նախագահ Վ.Կրիւչկովը նիստի ներկաներին պատմեցին կոտորածների մանրամասների մասին, ներկայացնելով ջարդերի այնպիսի դրուագներ, որոնք չէին լուսաբանուել մամուլում: ԽՍՀՄ փլուզման գործընթացի արագացման պատճառով Պաքուի հայ բնակչութեան ջարդերի վերաբերեալ գործի յետագայ քըննութիւնն աւարտին չհասաւ:
Այն ինչ տեղի է ունեցել Պաքւում սկսած 1905 թուականից եւ յատկապէս 1988թ. Սումկայիթում ու 1990թ. Պաքւում` ցեղասպանութիւն էր եւ մինչ օրս մնում է անպատիժ, իսկ տուժած հազարաւոր մարդիկ չեն հատուցուել ո՛չ բարոյական, ո՛չ էլ նիւթական առումով:
ԱՊԱՌԱԺ