Հայաստանը կարող է հիասթափվել անվտանգության ամերիկյան երաշխիքներից, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ Այս մասին Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել է սեպտեմբերի 24-ին։

Սալյուկովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վերաբերյալ Երևանի հայտարարություններին։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը ստիպված կլինի հաղթահարել ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի չափանիշների միջև եղած տարբերությունները, իսկ դրա համար վճարելու են հայ հարկատուները։