Թրամփը պատմել է մամուլի հեռանալուց հետո Պուտինի հետ զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է համաձայնագիր կնքել, որը թույլ կտա դադարեցնել պատերազմը։ Ամերիկայի նախագահի խոսքերը փոխանցել է Fox News-ի լրագրող Այշա Խասնին։

Թրամփն այս հարցը քննարկել է Պուտինի հետ, երբ լրագրողներն արդեն հեռացել էին հանդիպումից։ ԱՄՆ նախագահը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդն իրեն ասել է՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու համար, սակայն իր պատասխանում կոնկրետ պայմաններ չի նշել։

Թրամփը նաև հույս է հայտնել, որ Զելենսկին նույնպես ցանկանում է պայմանավորվել։ «Եվ ես կարծում եմ, որ նա ցանկանում է»,— հավելել է ԱՄՆ նախագահը։