Ադրբեջանն ու Հայաստանը դե ֆակտո հասել են խաղաղության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նաև հայտնել է, որ Բաքուն և Երևանը երկկողմ առևտրային կապեր են հաստատել։
Նախարարը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի արդյունավետությունը, որպեսզի այն անդամ պետությունների համար հասնի կոնկրետ արդյունքների, ապահովի խաղաղությունն ու անվտանգությունը, նպաստի զարգացմանը, ամրապնդի կլիմայական դիմակայունությունը և մարդասիրական օգնություն տրամադրի։ Նա ընդգծել է, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ միայնակ հաղթահարելու համաշխարհային մարտահրավերները, որոնք գնալով ավելի բարդ են դառնում։